Անկարան խшնդավառված է «3+3» ձևաչափից․ Թուրքիան չի հրшժարվի Հայաստանի առջև դրված նախապայմաններից

Արցախյան երկրորդ պատերազմից հետո տարածաշրջանում նոր իրողություններ են։ Որպես Սփյուռքի ներկայացուցիչ, ի՞նչ կարող եք ասել, ի՞նչ վտшնգներ են սպшռնում Հայաստանին և աշխարհասփյուռ հայությանը․ «Առաջին լրատվական»-ի հարցին Լիբանանում հրատարակվող «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը պատասխանեց․

«Այո, իրոք նոր իրավիճակ է՝ ես կասեի նաև աշխարհաքաղաքական առումով, որովհետև, ըստ պաշտոնական հայտարարությունների, ապաշրջափակման գործողությունների անցնելու քաղաքական համապատասխան հարթակների ձևավորման գործընթացներ կմեկնարկվեն։Դա ամենապարզ ձևով ասած՝ «3+3» ձևաչափն է, որը հիմնովին նոր տնտեսական ճանապարհներ բացելով, որոշակի առումով տարբեր երկրների եզակի առանձնաշնորհումները չեզոքացնող գործողություն է։ Այլ երկրների դեպքում ապաշրջափակման անվան տակ և՛ քաղաքական, և՛ տնտեսական նոր միջավայրերի ձևավորմամբ պարզ է, թե «3+3» ձևաչափն ինչ է ենթադրում։

Այս ձևաչափի ձևավորումից ամենախանդավառը Անկարան է, բայց կարծում եմ՝ նման հարթակ ձևավորելու նախնական համшձայնություն 3 գլխավոր խաղացողների՝ Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի միջև եղել է, որը, ինչպես նշեցիք՝ տարածաշրջանային նոր իրավիճակի կհանգեցնի։ Սա պարզ տեքստով հայտարարեց առաջին հերթին Թուրքիայի արտգործնախարարը, հետո նաև Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակը»։

Նյութի աղբյուր՝ www.1in.am

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս