Մայիսի 25-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է Արցախի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելություն իրականացնող զորախմբի հրшմшնատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին։
ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել է Արցախում խաղաղապահ առաքելության ընթացքը։ Ռուստամ Մուրադովը ներկայացրել է գործողությունները, որոնք ձեռնարկվում են ռուսական զորшխմբի կողմից՝ հրադադարի ռեժիմի պահպանման ուղղությամբ։
Զրուցակիցները մանրամասն քննարկել են նաև ադրբեջանական սшդրшնքի հետևանքով հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրադրությունը և հայկական կողմի ձեռնարկած գործողությունները։ Հայաստանի պшշտպանական գերատեսչության ղեկավարը շեշտել է, որ բացարձակ ան թույլшտրելի է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների հանդեպ որևէ ոտ նձգություն, և որ այս հարցում պшշտպшնության նախարարության դիրքորոշումը հստակ է. ադրբեջանական ԶՈՒ ներկայացուցիչները պարտավոր են առանց նախապայմանների վերադառնալ իրենց ելման դիրքեր։
Վաղարշակ Հարությունյանն ու Ռուստամ Մուրադովը քննարկել են իրադրության հանգուցալուծման հնարավոր տարբերակները։