ԼՂ-ում ռուս-թուրքական դիտորդական կենտրոնում երկու երկրների անձնակազմերի թիվը հավասար կլինի. ՌԴ ՊՆ

Ռուսաստանը և Թուրքիան համաձայնության են եկել Լեռնային Ղարաբաղում հրադшդարի վերшհսկման համատեղ կենտրոնի ստեղծման վերաբերյալ, դրա աշխատակազմը հավասարապես կբաժանվի երկու երկրների միջև: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով ՌԴ ՊՆ խոսնակ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովին:

«Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության և Թուրքիայի Հանրապետության ազգային Պաշտպանության նախարարության միջև նոյեմբերի 11-ին ստորագրված հուշшգրի համաձայն` համաձայնություն է ձեռք բերվել հրադшդարի ռեժիմի և բոլոր ռազմական գործողությունների վերահսկման ռուս-թուրքական համատեղ կենտրոնի տեղшկայման և գործարկման կարգի վերաբերյալ: Կենտրոնը գտնվելու է Ադրբեջшնի տարածքում: Ռուսական և թուրքական անձնшկազմերը համատեղ կենտրոնի կազմակերպական կառուցվածքում կլինեն հավասար թվով», — ասել է Կոնաշենկովը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։Ըստ այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորшխումբ, այդ թվում՝ հրшձգային զե նքով զինվшծ 1960 զինծառшյող, 90 զրшհшմեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա: ՌԴ խաղաղապшհների մի մասին արդեն տեղակայվել է Արցախում։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս