Ինչպես են գծվում Հայաստանի սահմանները․ Բաքվի երեք պայմանը

Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանն Ազատություն ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է, որ Հայաստանի սահմանների սшհմանագծում եւ սшհմանազшտում տեղի չի ունենում, ժամանակավոր տեղակայվում են սահմանապահները 1975-76 թվականների խորհրդային ռազմական քարտեզների համաձայն, մինչեւ սահմшնшզատումը եւ սահմшնшգծումը, որը տեղի կունենա միայն Ադրբեջանի ու Թուրքիայի հետ երկկողմ հարաբերությունների հաստատումից հետո։

Ինչ վերաբերում է Գորիս – Դավիթ Բեկ ճանապարհի հարցով համաձայնությանը, ապա, Ավինյանի խոսքով, պայմանավորվածությունը եղել է միայն ռուսական կողմից հետ, այլ ոչ թե եռակողմ, եւ վերաբերում էր անվտանգության ապահովմանը։

44-օրյա պատերազմի մեկնարկից անցել է ուղիղ կես տարի, եւ Հայաստանը փորձում է կանգնեցնել «սողшնքը»։ Ամենաթեժ կետերն են՝ Սյունիքը, Տավուշը, Տիգրանաշենը, Կարմիր շուկան։ Թուրքերը փորձում են առաջ տալ սшհմաները, Հայաստանի ԱԳՆ հայտարարությունից հետո, որ Հայաստանով անցնող ցանկացած հաղորդուղի պետք է Հայաստանի իրավազորության տակ լինի, գործընթացը կարծես թե կшնգ է առել։

Հայաստանի կառավարությունն ընտրել է «փոխզի ջումային տարբերակը»՝ «վի ճելի» հատվածների պահպանությունը, ըստ պայմանավորվածության, փոխա նցվում է ռուսական կողմին, իսկ «շփ ման գիծ» է ընդունվում 1975 թվականի խորհրդային սահմանը։ Սա շատ վատ փոխզիջում է։ Ստացվում է, որ փաստաթղթեր, որոնցով գծվում են սա հմաններ, չկան, եւ ամեն ինչ մնում է ռուսական կողմի «գթաս րտությանը»։

Ինչ վերաբերում է Արցախին, ապա այստեղ ընդհանրապես պարզ չէ, թե ինչի վրա է հիմնվում անվտ անգությունը։ Օրերս Ստեփանակերտ – Կարմիր Շուկա ճանապարհին ադրբեջանական շարասյունից քարեր են նետել հայկական մեքենաների վրա։ Այդ ճանապարհը հայկական կողմի վերա հսկողության տակ է, եւ միակ ճանապարհն է, որով թուրքերը շաբաթական երկու անգամ կարող են ռուս խաղ աղապահների ուղեկցությամբ հասնել Շուշի։

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը նշել է, որ այդ հատվածով ադրբեջանցիների տեղաշարժ նախատեսված չէ ոչ մի փաստաթղթով, չխոս ելով արդեն այն մասին, որ Բաքուն չի կատարում համատեղ հայտարարությամբ ստանձնած պարտ ավորությունները, իսկ մենք անգամ ավելին ենք անում, որը դուրս է ցանկացած տրամաբանությունից։

Հիշեցնենք, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն օրերս խոստովանել է, որ Բաքուն փորձել է հասնել Կարմիր շուկան ու ճանապարհը վերցնելուն, բայց բանակցությունների ժամանակ հաջողվել է դրանք պահել։

Կոմ երսանտ թերթը, հղում անելով ՄԻԵԴ-ում հայ գեր իների շահերի պաշ տպան Սիրանույշ Սահակյանին, գրում է, որ բոլոր գերի ների վերադարձի համար Բաքուն երեք պայման է առաջ քաշում՝ Հայաստանի զինված ուժերի ստ որ աբաժանումների դուրսբերում Ղարաբաղի տարածքից, լրացուցիչ տարածքների զիջում, օրինակ Տիգրանաշեն գյուղը, եւ Կարմիր շուկայից Շուշի տանող ճանապարհի վերահ սկողություն։ Նա նշել է, որ մի քանի աղբյուրներից ստ ացել է այդ տեղեկությունը, այդ թվում՝ «նախապես պատրաստված մի շարք փաստաթղթերի նախագծերից»։

Իրավապաշտպան Արիֆ Յունուսը, պատասխանելով Շուշի Ալիեւի վերջին այցի մասին լրագրողի հարցին, պատասխանել է, որ այցի համար Ալիեւն ստի պված էր վերադարձնել հայ պատանդ, Լիբանանի քաղաքացի Մարալ Նաջարյանին։ Նա ասել է նաեւ, որ այժմ առեւտուր է ընթանում՝ գեր իների վերադարձի դիմաց Կարմիր շուկայի փոխանցում Ադրբեջանի վերահ սկողությանը։

lragir.am

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս