«Թուրքիան փորձում է համոզել Վրաստանին միանալ «3+3» հարթակին»․Չաուշօղլու

Թուրքիան փորձում է համոզել Վրաստանին միանալ «3+3» հարթակին: Այս մասին Անկարայում իր թուրքմեն գործընկերոջ՝ Ռաշիդ Մերեդովի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, գրում է «Անադոլու» գործակալությունը:

«Հուսով ենք, որ Վրաստանը կմասնակցի 3 + 3 հարթակին: Դրանից բոլորը կշшհեն»,-ասել է Չաուշօղլուն:

Թուրք նախարարը հիշեցրել է նաև, որ Վրաստանում տեղի է ունեցել կառավարության փոփոխություն, և հետшձգվել է Բաքվում նախատեսված Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի արտգործնախարարների 9-րդ եռակողմ հանդիպումը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Չաուշօղլուն հայտարարել էր, որ Թուրքիան ցանկանում է տարածաշրջանային համագործակցություն սկսել «3+3» ձևաչափով (Ռուսաստան, Ադրբեջան, Հայաստան, Իրան, Վրաստան, Թուրքիա):

Նյութի աղբյուր՝ www.tert.am

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: