Ալի Բաբաջան . «Հասկացեք վերջապես Թուրքիան խոր տակվում է , երկիրը աղ ետի մեջ է, եթե անհապաղ միջոցներ չձեռնարկվեն կլինի …

Թուրքիայի նախկին փոխվարչապետ Ալի Բաբաջանը շաբաթ օրը կրկին հորդորել է երկրի կառավարությանը միջոցներ ձեռնարկել երկրի ֆինանսական խնդիրները լուծելու համար։

«Թուրքիայի օրակարգի ամենակարևոր հարցը «հիվանդ» տնտեսությունն է։ Երկիրը աղետի մեջ է, եթե Անկարան անհապաղ միջոցներ չձեռնարկի», — Ստամբուլում կուսակցության համագումարի ժամանակ ասել է ընդդիմադիր «Ժողովրդավարություն և առաջընթաց» կուսակցության առաջնորդը , էկոնոմիկայի նախկին նախարարը և նախկին փոխվարչապետը։

«Սպառնալիքը մեծ է և մոտ: Բայց ոմանք պնդում են ընկերությունների անուններ ու պիտակները փոխելով փրկվել… երկիրը խոր-տակվում է , իսկ իշխող ուժը զբաղված է անուններ փոխելով»,- ասաց Բաբաջանը:

Ալի Բաբաջանը նկատի ունի Էրդողանի՝ այս շաբաթվա սկզբին թուրքական ազգային ավիաընկերությունը Թուրքական ավիաուղիների փոխարեն «Türkiye Hava Yollari» վերանվանելու մասին հայտարարությունը , որպես երկիրը միջազգայնորեն Türkiye ճանաչվելու նպատակով: Այս քայլը Էրդողանի ծրագրի մի մասն է՝ երկիրը ռեբրենդավորելու և նրա անունը տարանջատելու հնդկահավից և դրա հետ կապված բացասական ենթատեքստերից:

Ըստ մասնագետների Թուրքիայի արժութային ճգ-նաժամի պատճառ դարձել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ով հրամայեց Կենտրոնական բանկին ՝ չնայած աճող գնաճին , հայտարարել տոկոսադրույքների կրճատման մասինն: Թուրքիայի նախագահը այս գործողություններն անվանել է «Թուրքիայի տնտեսական նոր մոդել»։

Անկախ Թուրքիայի գնաճի հետազոտական ​​խմբի տվյալներով՝ երկրում սպառողական գների գնաճը կարող է հասնել ավելի քան 200%-ի։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս