Թուրք բարձրաստիճան պաշտոնյա . «Սա սшրսшփելի ծանր կազդի Թուրքիայի վրա»

Ըստ Էգեյան զբոսաշրջության ձեռնարկությունների և կացարանների ասոցիացիայի նախագահ Մեհմեդ Իսլերի՝ ռուս-ուկրաինական հшկшմшրտnւթյnւնը կшթվшծшհшր է արել Թուրքիայի զբոսաշրջության ոլորտը:

«Սա սшրսшփելի ծանր կազդի երկրի վրա : Ուկրաինայի իրադարձությունների հետ կապված՝ այս տարի երկու երկրներից սպասվող ընդհանուր առմամբ 10 միլիոն զբոսաշրջիկ չեղարկել են իրենց ուղևորությունները:»,- ասել է նա։

Ակնկալվող մոտ 3 միլիոն ուկրաինացիներն այս տարի չեն գա Թուրքիա, հայտնում է իշխանամեդ թերթը , ռուս զբոսաշրջիկների սպասվող 7 միլիոն այցը նույնպես չեղարկվում է:

Թուրքիան շատ մեծ հանգստի վայր է ինչպես ռուսների, այնպես էլ ուկրաինացիների համար: Անցյալ տարի թուրքական հանգստավայրեր են այցելել երկու միլիոն ուկրաինացի և հինգ միլիոն ռուս զբոսաշրջիկներ, ինչը կազմում է 2021 թվականին երկրի այցելուների 27,3 տոկոսը։ Այս պահին Թուրքիայի զբոսաշրջության ավելի քան 40% ներուժը հարցականի տակ է:

«Թուրքիայի ակնկալիքները Ուկրաինայի և Ռուսաստանի շուկաներից 2022 թվականին կազմում էին մոտ 12 միլիարդ ԱՄՆ դոլար։ Երեք միլիոն ուկրաինացի հաստատ Թուրքիա չի գա. Իսկ եթե բшխ-nւմները այսպես շարունակվեն, ռուսները նույնպես չեն գալու»,- ասել է Իշլերը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս