Այսօր Ադրբեջանը Նժդեհի խաղաքարտն օգտագործում է հետևյալ նպատակով… Կոնստանտին Զատուլինի ԿԱՐԵՎՈՐ վերլուծությունը

«Ադրբեջանը Նժդեհի խաղաքարտն օգտագործում է Հայաստանի ու Ռուսաստանի մեջ հարաբերությունները լարելու նպատակով, բայց ոչ ոք չի կասկածում Նժդեհի հերոսության հարցում»: «Մասկովսկի Կոմսոմոլեց» թերթում հրապարակվել է ՌԴ պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի տեղակալ Կոնստանտին Զատուլինի «Շուտ-շուտ գնացեք

գրադարան» վերտառությամբ Գրվածքը, որը վերաբերում է Գարեգին Նժդեհին: Զատուլինը դш տապարտել է Ռուսաստանում Նժդեհի հուշատախտակի Ապականումը՝ նույն ժամանակ հայտարարելով, որ Հայաստանի Հանրապետության ազգային հերոսի հանդեպ արշավը նախաձեռնվել է Ադրբեջանի կողմից և ուղղորդվում է հենց բաքվից: Ռուս պատգամավորի խոսքով,

ադրբեջանական կողմը Նժդեհի խաղաքարտն օգտագործում է Հայաստանի ու Ռուսաստանի միջև հարաբերությունները լարելու համար, բայց ոչ մի վայրկյան պետք չէ կասկածել Նժդեհի հերոսության հարցում: Նա ասել է, որ Նժդեհին Հայաստանում հերոս համարում են առաջին աշխարհամարտի տարիներին ծավալած գործունեության ու

Թուրքիայի դեմ Մարտնչումի համար: «Երբ հաջորդ անգամ որևէ մեկը ներկ վերցնի ձեռքը, թող իմանա, որ ավելի լավ է գնա գրադարան»,-հայտարարել է Զատուլինը: Ռուս պատգամավորը հավելել է, որ Նժդեհը պատճառներ ունեցել է չվստահելու բոլշևիկներին, որոնք գործարքի են գնացել Աթաթյուրքի հետ, ինչի հետևանքով Թուրքիային է բաժին հասել հայկական Կարսը, Արդահանը, Բայազետը ու այ տարածքներ:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս