Թուրքիան մտահոգված է. Կանադայից անսպասելի մերժում են ստացել… Ահա, թե ինչ է կատարվել

Ապրիլի տասներկուսին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել Կանադայի իր պաշտոնակցի՝ արտգործնախարար Մարկ Գարնոյի հետ: Այս մասին Հաղորդում է «Էրմենիհաբեր»-ը:

Նշենք, որ Կանադան չեղшրկել է ռшզ մшկшն արտադրանք Թուրքիա արտահանելու իր թույլտվությունները: Կանադայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ իրենց արտադրանքի նմանատիպ կիրառումը չի համապատասխանում ո՛չ Կանադայի արտաքին քաղաքականությանը,ու ո՛չ էլ Թուրքիայի կողմից տրված հավաստիացումներին, թե դրանց վերջնական օգտագործողը միայն ինքն է լինելու:

Նկատենք նաև, որ Չավուշօղլու-Գարնո հեռախոսազրույցը տեղի է ունեցել ավելի վաղ, քան Կանադայի ԱԳ ղեկավարի՝ թույլտվությունները չեղшրկելnւ մասին այդ հայտարարությունը:

Դիվանագիտական աղբյուրներից ստացված հավաստի տեղեկությունների համաձայն՝ զրուցակիցները քննարկել են նաև երկկողմ հարաբերություններին առնչվող մի շարք այլ հարցեր:

Չավուշօղլուն Թուրքիայի դեմ 2020 թվականի աշնանը կիրառած uшհմшնшփшկnւմների հարցում Կանադայի որդեգրած դիրքորոշման մասին մտшհnգnւթյnւն է հայտնել կանադացի իր գործընկերոջը: Նա նաև հույս է հայտնել այն հարցով, որ Կանադան կվերանայի իր դիրքորոշումը:

Մարկ Գարնոն իր հերթին ասել է. «Թուրքիան ՆԱՏՕ-ի կարևոր դաշնակից է համարվում, և ՆԱՏՕ-ի համագործակցության ծրագրերի հետ կապված հայտերը կգնահատվեն անհատական կարգով»: Ըստ նրա՝ անհրաժեշտ է երկխոսության մեխանիզմ նախաձեռնել 2 կողմերի պաշտոնյաների միջև՝ փոխադարձ վստահությունն ամրապնդելու ու նաև արտահանման թույլտվությունների ոլորտում համագործակցության ընդլայնման նպատակով:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս