«Ռեալ Մադրիդ» — «Մանչեսթեր Սիթի» հանդիպման պատվիրակը Հայաստանից է

Մայիսի 4-ին՝ Մադրիդի «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում, կկայանա ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ «Ռեալ Մադրիդ» (Իսպանիա) — «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) պատասխան հանդիպումը։ ՀՖՖ Գլխավոր քարտուղար Արթուր Ազարյանը նշանակվել է այդ հանդիպման ՈՒԵՖԱ-ի պատվիրակ:

Նշենք , որ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» ընդունելով Մադրիդի «Ռեալին» առավելության հասավ 4։3 հաշվով։

Օրեր առաջ էլ Մադրիդի «Ռեալը» 35-րդ անգամ նվաճեց Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը առաջնության ավարտից չորս տուր առաջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս