ԼՂ հակամարտության համապարփակ կարգավորումը մեծապես կնպաստի Հարավային Կովկասում տևական խաղաղության հաստատմանը. Արարատ Միրզոյան

Հոկտեմբերի 14-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է Բելառուսի մայրաքաղաք Մինսկում գումարված ԱՊՀ մասնակից պետությունների ԱԳ նախարարների խորհրդի (ԱԳՆԽ) նիստին:

Նիստի ընթացքում նախարար Միրզոյանը, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից սա նձազե րծված ռազ մական գործողություններին, կարևորել է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների, մասնա վորապես՝ հայ ռազ մագերիների և այլ պահվող անձանց անհապաղ ազատ ար ձակումը և ադրբեջանական ԶՈւ վերա հսկողության տակ հայտնված տարածքներում հայկական մշակութային և հոգևոր ժառանգության պահպանման անհրաժեշտությունը:

Նախարար Միրզոյանը շեշտել է նաև, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամ արտության համ պարփակ կարգավորումը մեծապես կնպաստի Հարավային Կովկասում տևական խաղաղության հաստատմանը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս