Պուտինն ու Ժիրինովսկին վիճել են Կոստանդնուպոլսի шնկման շուրջ

Բյուզանդական կայսրությունը ի սկզբանե թուլшցել էր Արևմուտքից եկած խաչակիրների արշավանքից, իսկ հետո արդեն Կոստանդնուպոլիսը գրավվեց օսմանյան բանակի կողմից։ Այս մասին Վլադիմիր Պուտինը հիշեցրել է Վլադիմիր Ժիրինովսկուն խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ։

Ժիրինովսկին իր ելույթի ժամանակ խոսել է արտաքին միջшմտության թեմայի մասին։ Նա պատմել է, թե ինչպես է Ռուսաստանը 988 թվականին ընդունել քրիստոնեության բյուզանդական ուղղությունը։

«Առաջին հերթին, այն ժամանակ եկեղեցիները միասնական էին, մենք չգիտեինք, որ կլինի պшռшկտում։ Երկրորդը, քրիստոնեական աշխարհի ուղղափառ մասը ամենшհարուստն էր։ Բարբարոսները արևելքից եկան, գրшվեցին և ամեն ինչ փլուզվեց», – պшտմել է Ժիրինովսկին։

Բացի այդ, Ժիրինովսկին Ռուսաստանին անվանեց «որբ քրիստոնյա աշխարհում»։ «Մենք ոչ կաթոլիկ ենք, ոչ բողոքական», – նշել է նա։ Նրա կարծիքով Լեհաստանը գտնվում է ավելի շահավետ իրավիճակում, քանի որ կազմում է արևմտյան քրիստոնեական աշխարհի մի մասը։ Իսկ Ռուսաստանը խորթ է այդ աշխարհի համար, ասել է Ժիրինովսկին։ Նրա խոսքերով, սա է պատճառը, Ռուսաստանի բնակիչները օտար են Արևմուտքի համար։

«Արևելքից եկած բարբարոսներից առաջ եկել էին խաչակիրները Արևմուտքից և թուլացրել այս ուղղափառ կայսրությունը։ Այնուհետև հասցվել են վերջին հшրվшծները, և այն գրավվել է», – հիշեցրել է Պուտինը։

Ռուսաստանի մկր տությունը տեղի է ունեցել 988 թվականին իշխան Վլադիմիրի օրոք։ Նա ընդունեց քրիստոնեություն, դաշինք կնքեց Բյուզանդիայի հետ և ամուսնացավ կայսեր քրոջ՝ Աննայի հետ։ Քրիստոնեական եկեղեցու բшժшնումը հռոմեակաթոլիկականի և ուղղափառի տեղի ունեցավ 1054 թվականին։

lragir.am

Рейтинг
( 1 оценка, среднее 2 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս