Xiaomi- ընկերությունը կարող է ավտոմեքենա թողարկել

Առաջիկա տարիներին Xiaomi- ընկերությունը կարող է սեփական արտադրության ավտոմեքենա թողարկել : Այս մասին հաղորդում է Լenta.ru-ն ՝վկայակոչելով չինական լրատվամիջոցներին։Կորպորացիայի մի քանի աղբյուրներ հայտնել են , որ Xiaomi-ի մենեջերները այժմ ուսումնասիրում են ավտոմոբիլային շուկա մուտք գործելու հնարավորությունը։

Ավտոմոբիլային սեփական արտադրանքի նախագծերի վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկություններ կարող են հայտնվել առաջիկայում: Նշվում է նաև , որ նախագիծը վերահսկելու է անմիջապես ընկերության հիմնադիր Լեյ Ցզյուն:Միևնույն ժամանակ ընկերությանը մոտ կանգնած աղբյուրը նշել է, որ կորպորացիան առայժմ շահագ րգռվածություն չունի առաջիկայում զբաղվել մեքենաների արտադրությամբ,քանի որ ընկերության մեծ մասնաբաժինը սմարթֆոնների շուկայում է և այս ուղղությամբ զարգացման խնդիրն առաջնային է:

Այնուամենայնիվ, Xiaomi-ի ավտոմոբիլային արտադրանքի նոր շուկա մուտք գործելու հնարավորությանը պետք է սպասել ոչ շուտ, քան 2025 թվականին:Ներդրողները բարձր են գնահատել չինական կորպորացիայի ՝ ավտոմոբիլային շուկայի նկատմամբ հետաքրքրության մասին լուրերը: Հոնկոնգյան ֆոնդային բորսայում Xiaomi- ի բաժնետոմսերն աճել են 6,424 տոկոսով ՝ հասնելով մեկ բաժնետոմսի համար 30,65 հոնկոնգյան դոլար:

Նյութի աղբյուր՝ www.shantnews.am

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս