Մշակութային ժառանգության անվտանգության ապահովումը կլինի բանակցությունների կարևորագույն կետերից

Ադրբեջանական ուժերի տիրապետության տակ գտնվող մշակութային ժառանգության անվտանգության ապահովումը լինելու է բանակցային գործընթացի կարևորագույն կետերից մեկը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ նիստում ՝պատասխանելով «Իմ քայլից» Նիկոլայ Բաղդասարյանի հարցին:

Պատգամավորը նկատեց, որ հայկական մի շարք մշակութային արժեքներ գտնվում են Ադրբեջանի զորքերի տիրապետության տակ, հետաքրքրվեց, թե ի՞նչ է լինելու դրանց ճակատագիրը:
«Մշակութային արժեքների հետ կապված շատ ինտենսիվ աշխատանք է գնում: Եվ կարծում եմ, որ այդ աշխատանքը կտա արդյունք: Կան մշակութային արժեքներ, որոնք գտնվում են հայկական ուժերի վերահսկողության ներքո, և այդտեղ որևէ վտանգ ու սպառնալիք չկա: Հիմնական խնդիրը կապվում է Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու հետ»,- ասաց վարչապետը:

Փաշինյանը վստահեցրեց, որ իրենք ակտիվ շփումների մեջ են միջազգային հանրության հետ՝ մշակութային ժառանգության անվտանգությունը ապահովելու համար: Եվ դա նույնպես բանակցային գործընթացի կարևորագույն կետերից մեկն է լինելու:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս