ԱՄՆ-ն փորձում է հեռացնել Էրդողանին իշխանությունից, համագործակցելով թուրքական ընդդիմության հետ

Ինչպես հայտնի դարձավ SLIM news-ին ՝ Թուրքական լրատվամիջոցներն ակտիվորեն հետևում են Թուրքիայում ԱՄՆ դեսպան Դեվիդ Սեթրֆիլդի հանդիպումներին Թուրքիայի ընդդիմության ներկայացուցիչների հետ: Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ դա տեղի է ունենում այն ժամանակ, երբ Թուրքիայում թուրքական լիրան արժեզրկվում է և հակաէրդողանական տրամադրությունները աճում են բնակչության շրջանում:

ԱՄՆ դեսպանը հանդիպել է նախ ընդդիմադիր քեմալական Ժողովրդահանրապետական կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուի , ապա ազգայնական ընդդիմադիր «Լավ կուսակցության» առաջնորդ Մերալ Աքշեների հետ:

Մի շարք թուրք վերլուծաբաններ նշում են, որ սրանով ԱՄՆ Էրդողանին ցույց է տալիս, որ չի ցանկանում տեսնել Թուրքիայի ղեկավարի պաշտոնում:

Ոմանք նշում են, որ ԱՄՆ-ն նման հանդիպումներով փորձում է հասկանալ, թե որքանով է հավանական Թուրքիայում իշխանափոխությունը, և ինչպիսին կդառնան թուրք-ամերիկյան հարաբերությունները, եթե Էրդողանը հեռանա:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս