Պետք է աշխատել ոչ թե օրական 12 ժամ, այլ ուղեղով. Կառլեն Խաչատրյան

Կառլեն Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից․

Երեկ կառավարության նիստի ժամանակ էկոնոմիկայի նախարարն ասում էր, որ մենք այդքան էլ լավ վիճակում չենք գտնվում, զարգացած երկրներից բավականին հետ ենք մնում, ուստի պետք է ավելի շատ աշխատենք, որ լավ ապրենք։ Արդյունքում՝ հետևություն արվեց, որ եթե Ամանորի տոներին մենք 5 օր ավելի քիչ հանգստանանք, ապա մեր երկրի համախառն ներքին արդյունքը կաճի մոտ 170 մլն դոլարով, ինչն իրականաում մեր ՀՆԱ-ի շուրջ 1%-ն է կազմում։

Այս համատեքստում ուզում եմ անդրադառնալ մի շատ կարևոր խն դրի, որի մասին, ցա վոք, քիչ է խոսվում և որի լուծման ուղղությամբ կառավարությունը որևէ քայլ չի ձեռնարկում։ Խոսքը մեր աշխատանքի արտադրողականության մասին է։ Ազգային վիճակագրական կոմիտեի պաշտոնական տվյալների համաձայն Հայաստանում 1 աշխատողը տարեկան ստեղծում է շուրջ 13․700 դոլարի արտա դրանք։ Համաշխարհային բանկի զեկույցներում հրապարակված տվյալների վեր լուծությունից պարզ է դառնում, որ մենք աշխատանքի արտադրողականությամբ զարգացած երկրներից հետ ենք 8-10 անգամ։ Այսպես՝ Լյուքսեմբուրգում այս ցուցանիշը 240․500 դոլար է, Իռլանդիայում՝ 168․300 դոլար, Նոր վեգիայում 148․000 դոլար, ԱՄՆ-ում 133․000 դոլար, Ավստրալիայում և Սինգապուրում մոտ 109․000 դոլարև այսպես շարունակ։ Ավելին՝ եթե աշխատանքի արտադրողականության ցուցանիշը համեմատում ենք ԵԱՏՄ անդամ երկրներում, ապա պարզ է դառնում, որ թեև մենք և Բելառուսը գրեթե նույն արտադրողականությունն ունենք, բայց աշխատանքի արտադրողականությամբ էապես զիջ ում ենք թե´ Ղազախստանին (21․000 դոլար), թե´ Ռուսաստանի Դաշնությանը (24․500 դոլար):

Էկոնոմիկայի պատասխանատուի տրամաբանությամբ եթե շարժվենք, ապա կարելի է սա հմանել, որ աշխատողն օրվա մեջ պարտավոր է ոչ թե 8 ժամ աշխատել, այլ՝ 16 ժամ, այս դեպքում մեր երկրի ՀՆԱ-ն 2 անգամ կաճի։ Կամ, օրինակ՝ եթե ուզում ենք, որ Հայաստանում մեկ աշխատողը գրեթե նույնքան արտադրանք տա, որքան Սինգապուրի մեկ աշխատողը, ապա նա պետք է աշխատի 8 անգամ ավելի, այսինքն՝ օրվա մեջ 64 ժամ։

Ակնհայտ է, որ առավել բարեկեցիկ ապրելու համար կառավարությունը ոչ թե պետք է մտածի, թե ինչպես կր ճատի ոչ աշխատանքային օրերը կամ երկարացնի աշխատանքային օրը, այլ քայլեր ձեռնարկի երկրում աշխատանքի արտադրողականության բարձրացման ուղղությամբ։

Վերջում ուզում եմ հիշեցնել Սթիվ Ջոբսի խոսքերը․ «Պետք է աշխատել ոչ թե օրական 12 ժամ, այլ ուղեղով»։

Իսկ դուք ի՞նչ եք կարծում, բարեկեցության ապահ ովման համար ո՞ր ճանապարհով է պետք գնալ՝ Քերոբյանի, թե Ջոբսի

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս