Լուկաշենկոն Ադրբեջանում փորձեց ճն շում գործադրել Ռուսաստանի վրա. Բոգդան Բեզպալկո

Վերջերս Բաքու էր ժամանել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ բանակցություններից հետո նա հայտարարել էր, թե բելառուսները հուսալի ընկերներ են Ադրբեջանի համար:

«Журналистская правда»-ն Բելառուսի նախագահի իրական մտա դրությունների մասին զրուցել է Ռուսաստանի նախագահին կից ազգ ամիջյան հարաբերությունների խորհրդի անդամ Բոգդան Բեզպալկոյի հետ:

Բելառուսի նախագահն ասել էր, որ իր երկիրը չի կարողանա սպ առել արտադրված պատ վաստանյութերի ամբողջ ծավալը, ուստի պատրաստ է դրանք արտահանել, այդ թվում՝ Ադրբեջան:

Բեզպալկոն տա րօրինակ է համարել Բելառուսից ռուսական պատվա ստանյութերի մատակարարման մասին հայ տարարությունը, քանի որ նախ՝ Ռուս աստանը սահմանակից է Ադրբեջանին և կարող է այդ հանրապետությանը պատվաստանյութեր (ոչ միայն Sputnik V) մատակարարել ավելի կարճ ժամկետներում ՝ ընդունելի որակով: Եվ հետո, հարց է ծագում, թե արդյոք Բելառուսի ամբողջ բնակչությունն արդեն պատվաստվա՞ծ է, քանի որ Բելառուսում պատվաստանյութերն արտադրվելու են հենց այդ հանրապետության բնակչության համար:

Բոգդան Բեզպալկոն Լուկաշենկոյի հայտարարությունը համարում է ոչ այնքան բարեկամության նշան, որքան շողոքորթություն: Նա հարց է առաջ քաշում, թե ինչո՛վ է պայմանավորված Ադրբեջանի հետ այդպիսի ակտիվ փոխգ ործակցությունը, հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ Ադրբեջանն այժմ հակասության մեջ է Եվրասիական միության անդամ Հայաստանի հետ:

Այդ միության անդամ է նաև Բելառուսը, և դե ֆակտո Երևանն ու Մինսկը դաշնակիցներ են: Ռուսաստանի նախագահին կից ազգամիջյան հարաբերությունների խորհրդի անդամը, իհարկե, կարևոր է համարել բոլորի հետ բարիդրացիական հարաբերություններ պահպանելը, բայց այս պարագայում, նրա կարծիքով, մինչ այդպիսի հայտարարություններ անելը ար ժեր «ժամացույցի սլաքները ստուգել» Ռուսաստանի և Հայաստանի հետ:

Բեզպալկոն տալիս է նաև իր հարցի հավանական պատասխանը: «Որքան գիտեմ, այժմ քնն արկվում է Ռուսաստանի և Բելառուսի կողմից մի շարք ճանապարհային քարտեզներ ստո րագրելու հնարավորությունը, դա վերաբերում է նաև ածխաջ րածինների միասնական շուկային: Ալեքսանդր Գրիգորևիչը Ադրբեջան եկավ՝ Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու նպատակով: Եթե Ռուսաստանն իր նավթն ան վճար չտա Բելառուսին, Լուկաշենկոն այն կսկսի գնել Ադրբեջանից: Ամենայն հավանականությամբ, հենց սա է Բելառուսի նախագահի «բարի կամքի» բուն էությունը»,- եզրակացրել է Բեզպալկոն:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս