Աղոթքով բժշկություն, նարեկաբուժություն. Ահա, թե Ինչ է սա` հոգեթերա՞պիա, խոստովանությո՞ւն, ինքնամաքրո՞ւմ կամ գուցե հրա՞շք

Նրա «Մատյան ողբերգության» ստեղծագործությունը կամ ինչպես ժողովուրդն է ասում՝ «Նարեկը», մի գիրք է, որը համարել են «դեղ կենաց» եւ ավելի շատ ոչ թե կարդացել, այլ պաշտամունքի առարկա են դարձրել՝ որպես աղո թագիրք եւ բժ շկարան:

Եվ չնայած խորհրդային տարիներին այդ ստեղծագործության կրոնական կողմը հատուկ անտեսվել է, ու գիրքն ասես հավատազրկվել է՝ ներկայացվելով զուտ որպես գրական ստեղծագործություն, միևնույն է, ժողովուրդը միշտ էլ հար գանքով է վերաբերվել դրան՝ չդադարելով հավատալ նրա աստվածային զորությանը:

Բարեբախտաբար, անկախությունից հետո ստեղծագործությունից հանված շատ գլուխներ վերահրատարակվել են, իսկ գիրքը դարձել է կարևոր ուսումնասիրությունների առարկա: Այսօր այն արդեն կիրառվում է հո գեթեր ապիայում ու բու ժական նպատակներով, իսկ «Նարեկի» հանդեպ հետաքրքրությունն էլ ավելի է մեծանում ոչ միայն Հայաստանում, այլև մեր երկրի սահմաններից դուրս: Այս առումով, անկախությունը նաև «Նարեկի» վերած ննդի խորհրդանիշն է:

«Նարեկում» կա այդ կատարյալ խոսքը, որը կարող է հրաշքներ գործել: «Նարեկը» նաև համամարդկային ֆենոմեն է. անգամ օտարերկրացին կարող է նրա ազդեցությունն իր վրա զգալ՝ թեկուզև չհասկանալով բառերը, որովհետև խոսքն իր ազդեցությունը թողնում է՝ արմատավորվելով մարդու ենթագիտակցության մեջ:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս