Ավստրիացի պաշտոնյա․ «Թուրքիան ԵՄ-ի վրա ճնշում գործադրելու համար փախստականներին է օգտագործում»

Ավստրիայի Եվրոպական Միության (ԵՄ) նախարար Կարոլին Էդթստադլերը հանդիպել է Կիպրոսի արտաքին գործերի նախարար Նիկոս Հրիստոդուլիդեսին։ Երկուստեք հայտարարություններ են արվել փախստականների ճգնաժամի և այդ հարցում Թուրքիայի դիրքորոշման շուրջ։

Կարոլին Էդթստադլերը Թուրքիային մեղադրել է փախստականների հարցով ԵՄ-ի վրա ճնշում գործադրելու մեջ և հայտարարել, որ ԵՄ-ն չի ենթարկվելու որևէ շանտաժի։

«Թուրքիան փախստականներին օգտագործում է որպես ԵՄ-ի վրա ճնշում գործադրելու գործիք։ Սակայն մենք դա չենք ընդունելու․․․ Ո՛չ Թուրքիան, ո՛չ Բելառուսը, ո՛չ էլ աշխարհի որևէ այլ երկիր ԵՄ-ին շան տաժի չի կարող ենթարկել», -շեշտել է ավստրիացի նախարարը։

Նա նաև հայտարարել է, որ ԵՄ-ից դուրս մնացած այնպիսի երկրներին, ինչպիսին է Կիպրոսը, միայնակ չեն թողնելու նոր փախստականների ալիքի դիմաց։

Աղբյուր` sozcu.com.tr

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս