Թուրքիա. Եթե ԱՄՆ-ն մեզ չվաճառի F-35 կոր ծանիչներ, մենք այլընտրանք կփնտրենք

Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալինն ասել է. «Եթե ԱՄՆ-ն մերժի ​​F-35 համատեղ արտադրության և F-16 կոր ծանիչներ գնելու Թուրքիայի խնդրանքը, մենք այլընտրանք կփնտրենք կոր ծանիչ նավատորմի հզորացման և լրացման համար»:

Նա հավելել է.«F-35 կործանիչների համատեղ արտադրության ծրագրից Թուրքիային բացառելու ԱՄՆ որոշումը սխալ է և ծախսատար ոչ միայն մեր, այլ ամբողջ նախագծի և նրա գործընկերների համար»:

Քալինն ասել է. «Մենք ակնկալում ենք, որ ԱՄՆ-ն հնարավոր է շուտ կշտկի իր սխալն ու անօրինական գործողությունները, հակառակ դեպքում այս նախագծի համար նրանք պետք է վճարեն 1,4 միլիարդ դոլար»:

«Թուրքիան պաշտպանական արդյունաբերության կարիքները բավարարելու այլընտրանք չունի, և մեզ անհրաժեշտ տեխնիկան հնարավոր է գնել կամ դաշնակիցներից, կամ համաշխարհային շուկաներից», — ասաց Քալինը:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times