Թուրքիայում սկսում են «Աքսունգուր» ԱԹՍ-ի սերիական արտադրությունը

«Թուրքական ավիաշինական արդյունաբերություն» (TAI) ընկերությունը սկսում է «Անքա-2» (Anka-2) կամ «Աքսունգուր» (Aksungur) կոչվող երկշարժիչ անօդաչու թռչող սարքերի սերիական արտադրությունը։ Վերջին փորձարկումների ժամանակ ԱԹՍ-ն օդում կարողացել է մնալ մոտ 48 ժամ։

Այս մասին հայտնել է թուրքական ընկերության տնօրեն Թեմել Քոթիլը։ Ըստ նրա՝ ԱԹՍ-ի՝ հեռվից կառավարվելու շնորհիվ Թուրքիայի ցանկացած կետում հրամանատարական կենտրոնից այն կարելի է ղեկավարել երկրի բոլոր կողմերում։ Այժմ նախատեսվում է փորձարկել ԱԹՍ-ի մինչև 55 ժամ օդում մնալը։

ԱԹՍ-ի վրա փորձարկվել է նաև թուրքական «Ռոքեթսան» (Roketsan) ընկերության արտադրած «ԹԵԲԵՐ» (TEBER) լազերային ուղղորդման հրթիռները։

Նշենք, որ ընկերությունն առաջարկում է ԱԹՍ-ի 4 կոնցեպտ՝ հիմնական, հարձակողական, ազդանշանների հետախուզման և ռազմածովային պարեկության։

«Աքսունգուր» ԱԹՍ–ի մարտավարատեխնիկական բնութագիրը բեռնատարողությունը՝ 700 կգ;բարձրությունը` ~6-7 կմառավելագույն տևողությունը՝ 24 ժամ;Թևերի բացվածքը՝ 24 մ;թռիչքային զանգվածը՝ 3300 կգ;Շարժիչի հզորությունը՝2×170 ձիաուժ;ԱԹՍ–ն կարող է ինքնուրույն օդ բարձրանալ և վայրէջք կատարել։

Ինչպես «ԱՆՔԱ», այնպես էլ «ԱՆՔԱ-2 Աքսունգուր» ԱԹՍ–ն արտադրվելու է TAI–ի շարժիչաշինական ընկերության (TEI) արտադրանք PD 170 շարժիչներով։

Ըստ TAI ընկերության պաշտոնական կայքի՝ Aksungur ԱԹՍ–ն յուրաքանչյուր թևին կարող է կրել 500 կգ, 300 կգ և 150 կգ զանգվածով երեք միավոր զենք։ Դրա վրա կարող են տեղադրվել նաև LUMTAS, MAM-L, Cirit, MAM-C, HGK-3, KGK (82) հրթիռներ։

razm.info

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս