Դա կարող է տարածաշրջանը կրկին կանգնեցնել պատերազմի եզրին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Հայաստանին ու Ադրբեջանին կոչ է արել զերծ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից ու ղարաբաղյան հակամարտության հարցում ռևանշի հասնելու ձգտումներից,
քանի որ դա կարող է հանգեցնել տարածաշրջանում իրավիճակի սրմանը:
Զախարովայի խոսքերով, կողմերի նման պահվածքը կարող է տարածաշրջանը կրկին կանգնեցնել պատերազմի եզրին: