Ադրբեջանի վարչապետը երկօրյա այցով կմեկնի Ռուսաստան

Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը չորեքշաբթի պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստան, հինգշաբթի սպասվում են նրա բանակցությունները ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ, «ՌԻԱ Նովոստի»-ին տեղեկացրել է Բաքվի դիվանագիտական աղբյուրը։

Ադրբեջանի վարչապետի այցի մասին ավելի վաղ տեղեկացրել էր ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Բաքու կատարած այցի ժամանակ։

«Մայիսի 19-ին վարչապետ Ալի Ասադովը պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստան։

Մայիսի 20-ին վարչապետը և պատվիրակությունը հանդիպումներ կունենան Ռուսաստանի կառավարության նախագահ Միշուստինի և կառավարության անդամների հետ»,- տեղեկացրել է աղբյուրը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս