Ադրբեջանում հնչել են քողարկված սպшռնшլիքներ այդ երկրում Գերմանիայի դեսպան Վոլֆգանգ Մայնինգի հասցեին:
Ինչպես Minval.az-ին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախկին նախարար Թոֆիկ Զուլֆուգարովը, պաշտոնական Բաքուն անպատասխան չի թողնի Գերմանիայի դեսպան Վոլֆգանգ Մայնինգի մեր ժումն «այցելել հայկական օկուպացիայից ազատագրված Ադրբեջանի տարածքներն ուրիշ երկրների իր գործընկերների հետ միասին», փոխանցում է news.am-ը:
«Պարոն Մայնինգի մոտ այդպիսի դեմարշից հետո զգալիորեն կսահ մանափակվեն ինչ-որ կերպ Ադրբեջանում իր երկրի քաղաքականությանը նպա ստելու հնարավորությունները»,-սպա ռնում է նախկին նախարարը: Նախկին պաշտոնյան խոստովանել է, որ Բաքվի իշխանությունները չեն կարող դեսպանին հայտարարել պերսոնա նոն գրատա, քանի որ նա չէր խա խտել որեւէ հիմնարար կանոն, որն ամրապ նդված է Վիենայի կոնվենցիայով:
«Մենք կարող ենք միայն քննшդшտել դեսպանին իր քայլի համար: Յուրաքանչյուր դեսպանի խնդի րն է ունենալ լծա կներ, իմիջ, ազ դել եւ անցկացնել իր պետության քաղաքականությունն իր գործունեության երկրում: Այդպիսի գործողություններից հետո նրա ազդեց ության աստ իճանը մեր երկրում կհասնի նվազագույնին: Մայնինգի մոտ կծագեն խնդ իրներ մեր երկրի պաշտոնական անձանց հետ հանդ իպումների ժամանակ, նրան չեն հրավիրի տարբեր միջոցա ռումներին: Այդ ամբողջ արշավը սխ ալ էր եւ կհանգեցնի հակ առակ արդյունքի», ասել է Զուլֆուգարովը:
news.am