Ռուսաստանի մտքի ծայրով նույնիսկ չի անցկացնում ճանաչել Ղարաբաղի անկախությունն ու այն ներառել Ռուսաստանի կազմում.Սերգեյ Լավրով

Ռուսաստանի մտքի ծայրով նույնիսկ չի անցկացնում ճանաչել Ղարաբաղի անկախությունն ու այն ներառել Ռուսաստանի կազմում։

Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն իր այսօրվա ասուլիսում։ «Ինչ վերաբերում է այն էկ զոտիկ առաջարկությանը, որպեսզի Լեռնային Ղարաբաղը ներառվի Ռուսաստանի կազմում, ինչպես հասկանում եմ, Ղարաբաղի անկախությունը որեւէ մեկի կողմից ճանաչված չէ, ներառյալ նաեւ Հայաստանի։

Մենք նույնիսկ դրան մոտ միտք չունենք։ Մենք ելակետ ենք ընդունում այն, որ բոլոր հարցերը ռեգիոնում, պետք է լուծվեն այնտեղ գտնվող պետությունների կողմից, առաջին հերթին՝ Հայաստանի եւ Ադրբեջանի»,- ասել է Լավրովը։

Նա նաեւ հավելել է, որ Ռուսասանը օգնելու է այնպիսի լուծման գտնելուն, որը կապահովի խաղաղությունը, կայունությունն ու шնվտшնգությունը ռեգիոնում։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս