Վրաստանը մարտի 1-ից կբացի Հայաստանի հետ օդային սա հմանը

Վրաստանը մարտի 1-ից կբացի Հայաստանի, Ուկրաինայի, Ղազախստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Բելառուսի հետ օդային սահ մանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակո չելով «Սպուտնիկ Վրաստան»-ը, այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

Նշված երկրները կարող են գնալ Վրաստան ՊՇՌ թեստի բաց ասական արդյունքի առկայության դեպքում (թեստ, որն արվել է մուտքից առաջ ոչ շուտ, քան 72 ժամ առաջ): Մինչ այդ նշված երկրների քաղաքացիները կարող էին Վրաստան մտնել միայն պատ վաստման մասին փաստաթղթի առկայության դեպքում:

Վրաստանի ցամաքային սահ մանները շարունակում են փակ մնալ օտարերկրյա քաղաքացիների համար: Ցամաքային ճանապարհով թույլատրվում է միայն բեռնատարների մուտքը երկիր:Վրաստանը մարտի 1-ից կբացի Հայաստանի հետ օդային սահ մանը

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս