Թուրքիայի դեմ մերձենում են երկրներ՝ Ֆրանսիայից մինչև Հնդկաստան․

Թուրքիան դիվանագիտական նոտա է հղել Հունաստանին և Իսրայելին ՝ նրանցից պահանջելով, որ նրանք «իրենց թու յլտվությունը հարցնեն» Միջերկրական ծովի հատակով բար ձրավոլտ մալուխի անցկացման աշխատանքները սկսելուց առաջ: Նշեմ, որ մալուխը(կաբել) կանցնի Կիպրոսի հանրապետության տարածքով, բայց քանի որ Անկարան չի ճանաչում այն որպես պետություն, ապա հարկ չհամարեց ուղարկել դիվանագիտական նոտա նրանց։ Ինչպես գրում է իսրայելական The Jerusalem Post թերթը, Թուրքիան շանտաժի է ենթարկում Իսրայելին շինարարության «թույլտվությամբ», որպեսզի ամբողջությամբ կոտրի նրա ռա զմավարական գործընկերությունը Հունաստանի ու Կիպրոսի հետ:

Թերթն արձանագրում է Թուրքիայի մեկուսացումը տարածաշրջանում։ «Նրա ընկերներն են միայն Քաթարը, Համասը ու Լիբիայի թույլ կառավարությունը, ինչպես նաև Սիրիայի հյուսիսում որոշ ծայրահեղականներ, որոնք ավելի հայտնի են էթնիկ զտումներով ու որպես Անկարայի վար ձկաններ «աշխատանքով» , քան որևէ այլ գործունեությամբ»,-գրում է The Jerusalem Post — ը:

Մար տահրավեր նետելով Հունաստանին և Իսրայելին՝ Թուրքիան, հավանաբար, պատրաստվում է էսկալացիայի ուժե ղացմանը նաև Կիպրոսի, Եգիպտոսի ու Ֆրանսիայի հետ։Այդ երկրները, Արաբական Էմիրությունների ու Սաուդյան Արաբիայի հետ միասին, կարծես, ավելի ամուր ընդհանուր շահեր ունեն ։ Բացի այդ, ԱՄՆ-ը և Հնդկաստանը, ինչպես նաև Ճապոնիան և Ավստրալիան ցանկանում են ավելի սերտորեն աշխատել Ֆրանսիայի հետ, Իսկ Ֆրանսիան և Հնդկաստանը ցանկանում են համատեղ աշխատել Էմիրությունների հետ:

«Դա նշանակում է, որ ստ որջրյա մալուխը կամ գազատարը ընդամենը խորհրդանիշն են ավելի լայն փոփոխվող դինամիկայի։ Թուրքիան, օրինակ, շփո թված է, որ Սաուդյան Արաբիան նույնպես աշխատում է Հունաստանի հետ», — եզրափակում է թերթը։

www.jpost.com/

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս