Calciomarcato․ Դոնարուման ցանկանում է դառնալ աշխարհի ամենաբարձր վարձատրվող դարպասապահը

Calciomarcato-ն հայտնում է, որ «Միլանի» դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման պատրաստ է մնալ ակումբում, եթե նրա աշխատավարձը մեկ մրցաշրջանի համար կազմի 12 միլիոն եվրո:

«Միլանը» պատրաստ է 22-ամյա ֆուտբոլիստին վճարել ոչ ավելի, քան 8 միլիոն: Նոր պայմանագրի շուրջ բանակցությունները կրկին փակուղի են մտել:

Եթե «Միլանը» համաձայնի Դոնարումայի պայմաններին, ապա Ջիջին կդառնա աշխարհի ամենաբարձր վարձատրվող դարպասապահը: Ա Սերիայում աշխատավարձի չափով նա զիջելու է միայն «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին, ով կրկնակի ավելի աշխատավարձ է ստանում:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս