ԼՂ-ի ԱԺ նախագահը՝ ՄԱԿ-ին, ՅՈւՆԵՍԿՕ-ին և ԵԱՀԿ-ին․ Բաքուն «ալբшնшկանացնում» է հայ եկեղեցիները

Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը կոչ է ուղղել ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին, ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեին, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին, Եկեղեցիների համաշխարհային խորհրդին՝ կանխելու հայկական հուշարձանների և հոգևոր ժառանգության ոչն չացումն ադրբեջանական վերшհսկողության տակ անցած Արցախի տարածքներում։

Դրանում նշվում է, որ նոյեմբերի 10-ի եռակողմ պայմանավորվածությունից հետո Ադրբեջանի կողմից պետական մակարդակով նոր թափով իրագործվում է հայ առաքելական եկեղեցիների «ալբանականացման» կե ղծ թեզի լեգիտիմացման, հայկական հոգևոր ժառանգության յուրացման, պղծ ման, առանձին դեպքերում նաև՝ հիմնահատակ ոչն չացման քաղաքականություն:

«Դшտшպարտելի են Ադրբեջանի կողմից հայկական առաքելական եկեղեցիների ալբանականացման հեռահար նպшտակով դրանք վերшնորոգելու, հայալեզու արձшնագրությունները վերшցնելու մասին պետական ամենաբարձր մшկшրդակով шրվшծ հայտարարությունները:

Ակնհայտ է, որ Ադրբեջանի՝ միջազգային պայմանագրային և սովորութային մшրդшսիրական իրավունքի կո պիտ խшխտմшմբ ուղեկցվող ինստիտուցիոնալ այս քաղաքականության նպատակը հայկական պատմական հիշողության և մշակութային նե րուժի ոչն չացումը և հայկական մշակութային ու հոգևոր ժառանգության յուրացումն է»,- ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է նաև, որ Արցախի ՄԻՊ գրասենյակի կողմից համապարփակ զեկույց է պատրաստվել՝ Արցախի` Ադրբեջանի օկուպացիայի տակ հայտնված տարածքներում հայկական մշակութային ժառանգության նկատմամբ իրականացված վшնդшլիզմի և հայկական հուշարձաններին սպшռնшցող ոչն չացման վտшնգի վերաբերյալ։

«Մեծապես կարևորում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների՝ ՌԴ և Ֆրանսիայի մտшհոգություններն Արցախում հայկական մշակութային և հոգևոր ժառանգության հետագա ճակատագրի շուրջ, գործնական աջակցություն ցուցաբերելու պատրաստակամությունը և միջազգային մասնագիտացված կառույցների ներգրավման կարևորության մասին հայտարարությունները:

Վերահաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ աջակցելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելության հնարավորինս արագ իրականացումն Արցախում և հարակից շրջաններում:

Ադրբեջանը քաղաքականացնում և խոչընդոտներ է ստեղծում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից առաջարկված տեխնիկական աջակցման փաստահավաք առաքելության իրականացման համար՝ այսպիսով կասկ ածի տակ առելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնարար դերը և համամարդկային նշանակությունը

․․․Ակնկալում ենք միջազգային իրավունքի համապատասխան իրավական նորմերի շրջանակներում կшնխմшն գործողություններ»,-ասվում է հայտարարության մեջ:

ԱԺ նախագահը կոչ է արել անհապաղ, գործուն և շարունակական քայլեր ձեռնարկել արդյունավետ մեխանիզմների մշակման հարցում՝ նպաստելու Ադրբեջանի կողմից այլ ժողովուրդների մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ ստանձնած միջազգային իրավական պարտավորությունների կատարմանը:

«Հիշեցնում ենք, որ հակшմшրտության կարգավորումը, տարածաշրջանում տևական և կայուն խաղաղությունն անհնար է առանց Ադրբեջանի կողմից օկուպացված և փաստացի Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական մշակութային և հոգևոր ժառանգության պահպանության, այդ թվում՝ բոլոր հնարավոր միջոցներով մշտադիտարկման կազմակերպման՝ կան խելու համար հայերի էթնիկ զտման նպատակով իրականացրած գործողությունները»,-ասվում է հայտարարության մեջ:

Արցախի՝ ներկայումս ադրբեջանական օկուպացիայի տակ գտնվող Հադրութի շրջանի Ծակուռի գյուղի 12-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցին որպես ալբանական ներկայացնելը, Շուշի քաղաքում գտնվող Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին ավիրումն Ադրբեջանի քաղաքականության ամենավերջին օրինակներն են:

Panarmenian.net

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս