Լեգենդար ծաղկավաճառ Կարաբալան… ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ, որ պետք է իմանա յուրաքանչյուրը

Լեգենդար ծաղկավաճառ Կարաբալան ծնվել է 20-րդ դարի սկզբին հարուստ ընտանիքում Երևանի թաղամասերից մեկում` Քանաքեռում: Նրա իսկական անունն է Ստեփան Հարությունյան: Խորհրդային կարգերի հաստատումից հետո Ստեփանի ընտանիքը

կորցրեց իր ունեցվածքը: 1934-1936թվականներին Ստեփանը դատապարտվեց «իշխանության հրապարակային վարկաբեկման» համար ու հայտնվեց մի բանտախցում հայ մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցի հետ, որը Ստեփանին գովերգում է իր բանաստեղծություններից մեկում:

Աշխենը` Ստեփանի կինը, չսպասեց նրան ու ամուսնացավ մեկ ուրիշ մարդու հետ: Երբ Ստեփանը դուրս եկավ բանտից, նա չուներ ո‘չ տուն, ո‘չ կին, ո‘չ որդի, որին նրան այլևս արգելեցին տեսակցել:
Ստեփանը սկսեց Աստաֆյան փողոցում (այժմ` Աբովյան) ծաղիկներ բաժանել անցորդ աղջիկներին: Զամբյուղը ձեռքին էլ նա հիշվեց բազմաթիվ երևանցիների համար:

Կարաբալան մա հացավ յոթանասունական թվականների սկզբին, համաձայն լեգենդի` սառեց փողոցում: Նրա գեր եզմանի վայրը մինչ օրս անհայտ է: 1991-ին Աբովյան փողոցում կանգնեցվեց Լևոն Թոքմաջյանի հեղինակած Կարաբալայի հուշարձանը:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս