Մոլդովայի նախագահի խորհրդական, լրագրող Էռնեստ Վարդանյանն իր տելեգրամյան ալիքում գրել է. «Երեկ 12-րդ ալիքով ցուցադրվեց հրեա լրագրող Իտայ Անխելի և նրա թիմի ֆիլմը` Արցախյան պատերազմի մասին:
Նրանք այնտեղ են եղել ռազ մական գործողությունների ժամանակ ու արդեն թողարկել են մի շարք վավերագրական ֆիլմեր Մերձավոր Արևելքում հակամ արտությունների մասին: Արցախյան պատերազմի մասին ֆիլմը կոչվում է «Նրանց պատերազմը մեր զե նքն է»:
Ֆիլմի ցուցադրությունից առաջ Իտայը հետևյալ հայտարարությունն է արել. «Իսրայելական կա միկաձե անօդաչու սարքերը խո ցում են Արցախի հայկական օբյեկտները: Իսրայելին բարեկամ երկու երկրներ` Ադրբեջան և Հայաստան, երկու սիրելի ժողովուրդներ, բայց Իսրայելն ընտրել է մի կողմը: Նորագույն զե նքը օգնեց ադրբեջանցիներին հաղթել՝ միաժամանակ աջակցելով Էրդողանի և Թուրքիայի էքսպանսիոնիստական նկրտումները»:
generalnews.am