ՌԴ և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքյան էջում գրել է.
Ինչպես գիտեք, Իսրայելը ներկայումս փակ է զբոսաշրջիկների և նույնիսկ իր սեփական քաղաքացիների համար: Տասնյակ հազարավոր իսրայելցիներ՝ ցրված ամբողջ աշխարհում, չեն կարողանում վերադառնալ տուն: Իրավապաշտպանները վիճարկում են մարդու և քաղաքացու իրավունքների կո պիտ ոտնшհшրումը (իրենց քաղաքացիներին չընդունելը), իսկ իշխանությունները խոստանում են բոլորին ներս թողնել՝ 14 օրվա կարանտինից հետո:
Իսրայելում կարանտինը պետության հաշվին է: Հենց օդանավակայանից, երբ այն վերաբացվի, (խոստանում են փետրվարի 20-ից), ավտոբուսներով տեղափոխում են Երուսաղեմի կամ Թել Ավիվի կորոնավիրուսային հյուրանոցներ, ի դեպ, 4-5 աստղանի բավականին լավ հյուրանոցներ. դրանք են՝ Sheraton-ը, Hilton-ը, Leonardo-ն և այլն՝ օրական երեք անգամ սնունդով:
Այս իրավիճակը գործում է արդեն վեց ամիս, և իսրայելցիները անընդհատ վրդ ովված են։ Համարում են, որ դա шնօրինшկան է, և նրանք պատրաստ չեն 14 օր նստել կորոնավիրուսային հյուրանոցում, մանավանդ որ նրանք հիվшնդ չեն և իրենց երկրում ստուգում են անցել կամ արդեն հիվшնդ են եղել: Բայց իշխանություններին դա չի հետաքրքրում։
Արդյունքում, քանի որ հյուրանոցը լեփ-լեցուն է, ամեն ինչ խшռնվում է` հիվшնդ, առողջ, առողջացած: Բնականաբար, կորոնավիրուսի դեմ պայքարի նման անիմաստ մոտեցումը շատերին է զшյրшցնում:
Բայց կան նաև մարդիկ, ովքեր բավական գոհ են լավ հյուրանոցում պետության հաշվին 14 օր ապրելու և սնվելու համար:
Իսրայելում օրենք կա, որ բոլոր քաղաքացիներն իրավունք ունեն անվճար և բավականին լավ դեղամիջոցներ ստանալ պետությունից, բայց միայն այն դեպքում, երբ պարբերաբար գտնվեն Իսրայելում, տարին՝ առնվազն մի քանի անգամ: Եթե ոչ, ապա մի քանի տարի անց դուք կզր կվեք բժշկության ձեր իրավունքներից, և իրավունքները վերականգնելու համար պետք է Իսրայելում ապրեք առնվազն վեց ամիս և փաստաթղթեր ներկայացնեք:
Եվ ահա իմ ընկերները, ովքեր տարիներ առաջ հեռացել էին Իսրայելից և ապրում էին Լոնդոնում, տարին մի քանի անգամ թռչում են Իսրայել: Նրանք Իսրայելում բնակարաններ չունեն և չեն պատրաստվում վերադառնալ։ Սա հիանալի տարբերակ է. նրանք տոմս են գնում և հենց օդանավակայանից ավտոբուսով տեղափոխվում են կորոնավիրուսային հյուրանոց, որտեղ երկու շաբաթ սնունդ և խմիչք են տալիս։ Հանգիստ աշխատում եք ձեր սենյակում, իսկ երկու շաբաթ անց դուք գնում եք օդանավակայան և թռչում ետ՝ վերադառնալով Լոնդոն: Զրոյական ծախսեր:
Ես նույնիսկ մտածել եմ այս մեթոդը խորհուրդ տալ բոլոր նրանց, ովքեր ցանկանում են ապրել լավ հյուրանոցում և սնվել պետության հաշվին: