«Ալիևի ասելով չէ, որ պետք է գե րիների ճակատագիրը որոշվի, այլ խնդիրը լուծվելու է իրավունքի ուժով»

«Հայ ռազմագերիների կարգավիճակի մեջ փոփոխություն կատարելու իրավական հիմքը իրավունքի ու ժով նրանց ազատ արձակվելն է, որովհետև նրանք ռա զմագե րիներ են և ոչ թե հшնցա գործություն կատարած անձինք: Իրավունքի ու ժով, որը բխում է հումանիտար իրավունքից, նրանք պետք է արդեն վերադարձված լինեին, որովհետև սա հմանվում է, որ ռա զմական գործողությունների ավարտից հետո պետք է անհա պաղ վերադարձնել գե րիներին»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտարարեց միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանը:

Փաստաբանի խոսքով՝ Ալիևի ասելով չէ, որ պետք է այդ մարդկանց ճակատագիրը որոշվի, այլ խն դիրը լուծվելու է իրավունքի ու ժով:

«Իրավական գործընթաց կա, բայց մասամբ. գեր իների մի մասի վերաբերյալ Եվրադատարանում միջպետական գա նգատի շրջանակում հարցը քնն ության առարկա է, իսկ մյուս մասը, որոնց վերաբերյալ դիմում չի ներկայացվել, ապա քաղաքական գործընթացով Ադրբեջանի վրա աստիճանաբար ճն շումը գնալով ուժե ղանում է: Վերջին տեղեկությունը այն է, որ ՄԻՊ-ը հայտարարեց, որ Եվրոպական խորհրդարանը քնն արկելու է Ադրբեջանից հայ գեր իների անհա պաղ ազատ ար ձակման և վերադարձի հարցերը:

Քաղաքական գործընթացները տևում են երկար, և այնքան էլ որոշակի չեն այդ գործընթացները, քան իրավականները: Իրավական գործընթացը Եվրոպական դատարանում մտել է երկարատև փուլ, որովհետև անցել է հրատապության փուլը, և հրատապ որոշումների մասին այլևս մենք չենք կարող ակնկալել: Հայկական կողմը պետք է հիմնվի իրավական սկզբունքների վրա: Անկախ որևէ բանակցություններից, անկախ բանակցություններում ինչ-ինչ հարցերի քննա րկումներից՝ ռա զմագերիները պետք է վերադարձվեն:

Գեր իների վերադարձը չի կարող որևէ բանակցությունների թեմա լինել կամ որևէ բանակցության լծակ, անհ ապաղ պետք է իրականացվի գե րիների վերադարձը»,- շարունակում է միջազգային իրավունքի մասնագետը:

Արա Ղազարայնի կարծիքով՝ ադրբեջանական կողմը գե րիների վերադարձի գործընթացը ձգձգելով փորձում է հասնել նրան, որ հայերից բաղկացած զինված ստո րաբա ժանումները Արցախում չլինեն:

«Նրանք փորձում են առաջ տանել մի թեզ, որ ցանկացած անձ, ով նոյեմբերի 9-ից հետո գտնվում է Արցախում և զե նք, զին վորական համազգեստ է կրում, իրենք ոչ թե զի նվորական են, այլ «դիվերսանտներ»: Ընդ որում, «դիվերսանտ» իրավական կատեգորիա չկա, դա մտ ացածին տերմին է:

Ադրբեջանը կայացրել է որոշում, որ ովքեր գտնվում են Ադրբեջանում, նրանք պետք է ենթարկվեն քրեական հետապն դման: Եթե դա այդպես է, ապա քրեական հետապ նդումը ունի արդեն որոշակի պայմաններ, որից մեկն էլ որոշակի հրապ արակայնությունն է և արտաքին աշխարհի հետ կապը, իսկ դա նշանակում է, որ Ադրբեջանում գտնվող ռա զմшգերիները պիտի վաղուց կապ հաստատած լինեին իրենց հարազատների հետ: Դա պահանջ է, որը սա հմանել է Եվրոպական դատարանը Ադրբեջանի համար: Հիմա այդ պահանջն էլ Ադրբեջանը չի կատարում, և դա նշանակում է, որ Ադրբեջանը որպես ռա զմագե րիների նրանց չի հարգում և ոչ էլ հարգում է նրանց՝ փաստաբան ունենալու, դա տարան դիմելու իրավունքը»:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս