Հետաքրքիր ժողովուրդ են բայց ադրբեջանցիները՝ ճշմարտությունից անասելի նեղանում են… սրանք ռուսներից պարզաբանում են ուզել, թե… Վարդան Բալայան

Վարդան Բալայանը գրում է. Հետաքրքիր ժողովուրդ են բայց ադրբեջանցիները՝ ճշմարտությունից անասելի նեղանում են։ Այսօր մի փոքր խուտուտ տվեցինք՝ ներկայացնելով մի պարզ հաշվարկ, որ վերաբերում էր Արցախում ռուսական խաղաղապահ զորքերի իրական թվակազմին՝ պաշտոնական

տեղեկատվության հիմքով։ Դեռևս 2020 թվականի դեկտեմբերի 20֊ին ՌԴ պաշտպանության նախարար Շոյգուն, մեկնաբանելով Ստեփանակերտում 330 ռուս խաղաղապահների համար 2 բնակելի մոդուլների շահագործման հանձնվելը, հայտարարել էր, որ մինչև այս տարվա ապրիլ Արցախի ողջ

տարածքում կկառուցվեն ևս 32֊ը։ Նոյեմբերի 9֊ի համաձայնագրով ռուսական խաղաղապահ զորքերի թվակազմը սահմանվել էր 1960։ Հիմա մեր նեղացկոտ ադրբեջանցի ընկերներին խորհուրդ ենք տվել հաշվել, հաշվարկել, թե եթե մեկ մոդուլը նախատեսված է 165 զինվորականի համար, ապա քանի մոդուլ է անհրաժեշտ 1960֊ի համար։

Հաշվեցին, բավականին արագ, ի դեպ, ստացվեց 12, բայց մենք ունենալու ենք ընդհանուր 34, իսկ այդ նախատեսված է 5610 հոգու համար։ Ալիևի օգնականին են խառնել, սրանք ռուսներից պարզաբանում են ուզել, ռուսների պատասխանը կարծես չեն հավանել, կարճ ասած՝ բողոքել են

մեզնից, թե ուզում են մեր հաղթանակը խլել մեր ձեռքից։ Երբ մեզ մոտ մեզնից հաղթանակ գո ղացողների հարցերը լուծենք, խլելու ենք ամեն դեպքում՝ այսօրվանից թող պատրաստվեն հոգեբանորեն։

Рейтинг
( 2 оценки, среднее 2.5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս