Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը Հանրային հեռուստաընկերության «Սպորտ ՝ Գիլոյանի հետ» հաղորդման ընթացքում պատասխանեց կարևոր հարցերի: «Մեկ տարի է՝ ստեղ եմ: Կարող եմ ասել, որ մեծ նվիրվածությամբ եմ աշխատում և ինձ հայ եմ
զգում: Այդ ամենը նաև բոլոր՝ հայերի շնորհիվ է: Ազգային հավաքականի համար չափազանց կարևոր է ուրախություն պարգևել իր ազգին , ու դա հպարտություն է: Իմ 1-ին խոսքերը եղել է հավաքականին, որ մենք պետք է
իսկական թիմ լինենք: Հավաքականը ամիսների ընթացքում չի կարող կայանալ , դրա համար ժամանակ է անհրաժեշտ, և դա բարդ է:» ,- հայտնել է Կապառոսը: Հիշեցնենք , որ Մունդիալ-2022 թվականի ընտրական փուլի երրորդ տուրում ՀՀ ազգային
հավաքականը սեփական հարկի տակ ըդնունեց Ռումինիայի հավաքականին ու հաղթեց 3։2 հաշվով։ Նշենք, որ ՀՀ- ի հավաքականը տարավ 3-րդ անընդմեջ հաղթանակը` ինը միավորով գլխավորելով մրցաշարային աղյուսակը։