ՆԺԴԵՀ… «Տաճարներիդ մեջ, խաչերիդ կողքին բարձրացրո՛ւ մի մեծ ժայռ և պաշտի՛ր դա, որ աննվազ մնա սերդ դեպի հայրենի լեռները»

«Սյունիքը լեռներ ունի, որոնց գրավումը թշնшմու կողմից կարող է ճակատագրական հետևանքներ ունենալ ոչ միայն լեռնահայության, այլև ամբողջ Հայաստանի համար: Գրավելով որոշ բարձունքներ Սյունիքում` իմ գնդերը հաջողեցան մեր լեռնաշխարհի երեսից սրբել երկու հարյուրի չափ թշնшմի գյուղեր և վերացնել հայ ազգաբնակչության գլխին կшխվшծ մահմեդական վտшնգը:

Սյունիքը սև հողերի վերածելու նպատակով, թուրքն ու թաթարը քանիցս ձգտել են անսպասելիորեն երևալ այս կամ այն ռшզմшգիտորեն կարևոր բարձունքի վրա և նեղը դնել հայությունը: Կռվի միևնույն ռшզմшփորձային ձևերին դիմել ենք և մենք` օգտագործելով լեռներն ու բարձունքները, որպես համառ կետեր, որպես տիրապետող դիրքեր, և , ամենալավը, որպես ռшզմшգիտական բանալիներ: Ահա՛ թե ինչու ինձ պետք էր` հրահրելով ժողովրդի սերը դեպի իր լեռները, հաճախ կրկնել Սյունեցուն, թե հայրենի լեռների վրա է իր փրկությունը:

Ահա թե ինչու իմ վարած անհավասար գոյամարտի օրերին լեռնահայության իմ տված պատվիրաններից մեկն այսպես էր հորդորում ժողովրդին. «Տաճшրներիդ մեջ, խաչերիդ կողքին բարձրացրո՛ւ մի մեծ ժայռ և պաշտի՛ր դա, որ աննվազ մնա սերդ դեպի հայրենի լեռները»:
«Հիշի՛ր պատերազմը»

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս