Ուկրաինան Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին առաջարկել է միջ նորդ լինել Ռուսաստանի հետ բան ակցություններում: Այս մասին Իսրայելում Ուկրաինայի դեսպան Եվգենի Կորնիյչուկը հայտարարել է իսրայելական i24NEWS հեռուստաալիքի եթերում:
«Նեթանյահուն լավ հարաբերություններ ունի ինչպես (Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր) Զելենսկու, այնպես էլ (Ռուսաստանի նախագահ Վլադիմիր) Պուտինի հետ։ Ուրախ եմ ասել, որ վարչապետը «ոչ» չի ասել»,- դեսպանի խոսքերն է մեջ բերում ուկրաինական NV թերթը:
Կորնիյչուկի խոսքերով՝ Նեթանյահուն հավելել է, որ կփ որձի անել իրենից կա խված ամեն ինչ:
«Մենք ուրախ ենք, որ պարոն Նեթանյահուն չմե րժեց այս առաքելությունը, այլ ընդհակառակը, նա ցույց տվեց օգնելու իր հետաքրքրությունն ու պատրաստա կամությունը»,- հավելել է դեսպանը:
Նյութի աղբյուր՝ www.shantnews.am