Ամենահին խաչքարը գտնվում է Արցախում 866 թ.

Հուշարձանագետ, պատմաբան, բանահավաք, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի (ՀՃՈւՀ) երևանյան գրասենյակի նախագահ Սամվել Կարապետյանը իր հաղորդումներից մեկում անդրադարձել էր ամենահին հայկական խաչքարին:

«ՍՏՈՒՅԳ ԹՎԱԳՐՎԱԾ ԱՄԵՆԱՀԻՆ ԽԱՉՔԱՐԸ` 866 Թ. (Արցախ, Վաղուհաս գյուղ, «Եղցու կտոր» մատուռի գերեզմանոցում).

Թիւն ՅԺԵ (866) էր / ես` Սարգիս / կա(ն)գնեցի զխ/աչս, որք էրկր/պագէ/ք յաղաւթս / յիշեցէք:

Իր հնությամբ 2-րդ տեղում է Արարատի մարզի Հորթուն գյուղատեղիի 876 թ. խաչքարը (այժմ փոխադրված Վեդի քաղաք): ՅԻԵ (876):

Առաջինի մասին տեղեկություն և լուսանկար կարող եք գտնել «Հայաստան» ալբոմում (Երևան, 2014, էջ 435), իսկ երկրորդի մասին «Արարատ» շրջանային թերթում (1986, հմր. 151; նաև` «Էջմիածին» ամսագիր, 1987, հմր. Ե-Զ):

Այսպիսով Գառնիում գտնվող Կատրամիդե թագուհու 879 թ. կերտված խաչքարը ստույգ թվագրվածների մեջ ներկա դրությամբ միայն 3-րդ տեղում է:»

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս