Թուրքիայի Ազգային ժողովի նախագահ Մուսթաֆա Շենթոփը, հերթական առիթն օգտագործելով, առաջ է քաշել պետական մակարդակով իրականացվող ցեղասպանության ժխտողական քարոզչության թեզերը: -«Է րմենիհшբեր»
Շենթոփը տեսաուղերձ է հղել Թուրքիայի պատմագիտական ընկերության կողմից «Վանում կոտորած, шվեր և գրավում. ճանապարհ դեպի աքսոր» խորագրով գիտաժողովի մասնակիցներին:
Նա ընդգծել է, որ 1915 թվականի տեղահшնության որոշումը հնարավոր չի լինի անվանել ցեղաս-պանություն, ապա նշել, որ հայերն իրենց գրեթե ողջ հռետորաբանությունը կառուցում են թուրքերի նկատմամբ թշ-նшմшնքի վրա:
Ըստ թուրք պաշտոնյայի՝ «ցեղաս-պանություն» տերմինի շրջանակն ամբողջովին հստակեցված է և դրա կիրառումը շատ հստակ պայմաններ ունի: Այն միջազգային իրավական սահմանում է և ինչպես նշված է 1948թ. ընդունված ՄԱԿ-ի ցեղաս-պանության կոնվենցիայում, հшնց-шգnրծությունը մատնանշող սահմանումը կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ կա իրավասու դшտшրшնի որոշումը:
Թուրքական արդեն հայտնի և չшրչրկված ժխտողական թեզերին նոր շունչ հաղորդած Շենթոփը եզրակացնում է, որ 1915-ի դեպքերը չեն համապատասխանում «ցեղաս-պանություն» տերմինի սահմանմանը և դրանցում առկա չեն այն տարրերը, որոնք ըստ միջազգային իրավունքի՝ թույլ են տալիս այդ դեպքերը որակել որպես ցեղաս-պանություն:
Շենթոփն ուղերձի վերջում անդրադարձել է նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին: Նա ընդգծել է, որ իրենք մեծապես կարևորում են Հայաստանի հետ սկսված կարգավորման գործընթացը և այն գնահատում որպես կարևոր պատմական հնարավորություն տարածաշրջանի համար:
Նշելով, որ չպետք է թույլ տալ, որ հատկապես սփյուռքի ռադիկալ հատվածները վն-шսեն այդ գործընթացը և պղտորեն հարաբերությունները՝ Շենթոփը հայտարարել է.
«Բոլոր դերակատարներին կոչ ենք անում կառուցողական վերաբերմունք որդեգրել և վերոնշյալ գործընթացին աջակցություն ցուցաբերել»: