«Եվրոպական միությունը, Իսրայելը և Հունաստանը պետք է մեզանից թույլտվություն խնդրեն» . Թուրքիա

Թուրքիան դիվանագիտական ​​նոտա է հղել Հունաստանին և Իսրայելին ՝ պնդելով, որ պետք է «իրենից թույլտվություն խնդրեն մինչև Արևելյան Միջերկրական ծովի ջրերում առաջարկվող ստորջրյա հոսանքի մալուխի վրա աշխատանքներ սկսելը», ասվում Թուրքիայի դիվանագիտական հաղորդագրությունների մեջ:

Հիշեցնենք , որ 2020-ի ապրիլին և 2020-ի դեկտեմբերին Թուրքիան մի քանի անգամ հայտարարեց, որ ցանկանում է հաշտվել Իսրայելի հետ ՝ փորձելով հրապուրել հրեական պետությանը և հետ պահել Հունաստանի հետ գործընկերությունից:

«Երկու երկրների դեսպանատներին և ԵՄ պատվիրակությանը երկուշաբթի օրը ուղարկված դիվանագիտական ​​գրության մեջ Անկարան ասում է, որ Եվրո Միությունը, Իսրայելը և Հունաստանը պետք է իրենցից թույլտվությունը ստանան, նախքան աշխատանքներ տանելը իրեն պատկանող ջրային տարածքներում», — նշել են թուրքական լրատվամիջոցները:

Թուրքիան զш յրшցшծ է, որ Կիպրոսը, Իսրայելը և Հունաստանը անցյալ շաբաթ նախնական համաձայնագիր են ստորագրել աշխարհի ամենաերկար ստորջրյա հոսանքի մալուխը գործածելու մասին, որը կապում է երեք երկրների էլեկտրական ցանցերը:

Անկարայի վերջին պնդումն այն է, որ 1,200 կիլոմետրանոց այդ գործարքը անցնում է Թուրքիայի մայրցամաքային շերտի միջով:
Անկարան իր գրառման մեջ նշում է, որ ցանկացած նախնական աշխատանք կամ դրա հետ կապված նախնական մալուխի տեղադրման դետալներ, պետք է ունենա Թուրքիայի հաստատումը:

Հիշեցնենք , որ վերջին տասնամյակում Ռեջեփ Թայիփ Էրդողանի օրոք Թուրքիան, որը ժամանակին Իսրայելի մտերիմ գործընկերն էր, կտ րпւկ քայլեր ձեռնարկեց հակառակ ուղղությամբ ՝ դառնալով Իսրայելի առաջատար քնն шդшտ և Գազայում Համասի ռեժիմի կողմնակիցը:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս