Նիկոլ Փաշինյան . «Այդ ամենը արվում է Հայաստանի դեմ նոր պատ երազմի լեգիտիմություն ձևավորելու համար»

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր առցանց մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ ադրբեջանական կողմը փորձում է այնպիսի տպավորություն ստեղծել, թե հայկական կողմը դանդաղեցնում է սահմանագծման և սահմանազատման աշխատանքները:

«Կաթիլ-կաթիլ փորձում են նոր պատ-երազմի լեգիտիմություն կուտակել ընդդեմ Հայաստանի և ընդդեմ Արցախի»: Այս մասին այսօր օնլայն ասուլիսի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մայիսին սահմանազատման և սահմանային անվ-տանգության հարցերով համատեղ հանձնաժողովի նիստը Ադրբեջանի կողմից 2 անգամ չեղարկվել կամ հետաձգվել է հանդիպումը։ Այսպես կաթիլ-կաթիլ փորձում են նոր պատ-երազմի լեգիտիմություն կուտակել ընդդեմ Հայաստանի և ընդդեմ Արցախի»,- ասել է նա:

Ըստ Փաշինյանի՝ Ադրբեջանն ասում է, որ Լեռնային Ղարաբաղը գոյություն չունի, բայց Եռակողմ հայտարարության մեջ Լեռնային Ղարաբաղը երեք անգամ նշվում է:

Պատասխանելով խաղաղության դարաշրջանի մասին հարցին՝ Փաշինյանը նշել է, որ ադրբեջանական զո-րքերը ներխ-ուժել են Փարուխ գյուղի տարածքում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտի, ինչը վկայում է այն մասին, որ Ադրբեջանի հայտարարությունները (խաղաղության մասին) չեն համապատասխանում իրենց գործերին։

Ըստ վարչապետի՝ նման գործողություններից հետո կարելի է ենթադրել, որ Ադրբեջանը (այժմ, կամ մի քանի տարի հետո) պատրաստվում է նոր պատ-երազմի։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս