Մոսկվան առանցքայիններից է Հարավային Կովկասում բոլոր տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման խնդիրը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման և տարածաշրջանում համագործակցության կազմակերպման համատեքստում։
Այս մասին չորեքշաբթի ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք բարձր ենք գնահատում ապшշրջшփшկման եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը։ Եռակողմ աշխատանքային խմբի համանախագահները կանոնավոր կերպով շփվում են՝ լուծումներ մշակելու համար, որոնք կհամապատասխանեն բոլոր կողմերին»,- ասել է Զախարովան։