Աշխարհահռչակ դաշնակահար Եվգենի Կիսինը մերժել է Թուրքիայի աստղաբաշխական հոնորարները Հայոց ցեղաս պանության պատճառով

Մեկ րոպե լռությամբ վիրտուոզ դաշնակահար Եվգենի Կիսինը և «Երևանյան հեռանկարներ» միջազգային փառատոնի հիմնադիրները հարգում են 44-օրյա պшտերшզմի հերոս զի-նվnրների հիշատակը: Բնավ պատահական չէ, որ մեծ երաժիշտը Երևանում է հենց այսօր՝ պшտերшզմի մեկնարկի օրը: Հայաստանի հետ Կիսինի բարեկամությունը սկսվել է շատ վաղուց՝ 1984-ի սեպտեմբերից, երբ առաջին անգամ «Մոսկվայի վիրտուոզների» հետ եղավ Երևանում, և արդեն 37 տարի՝ այդ բարեկամությունը միայն վերելք է ապրում: Ինչո՛ւ է սիրում Հայաստանը և հայերին հարցին նա հիմնավորում չունի՝ սիրում է, որովհետև սիրում է: Այս մասին տեղեկացնում է «1լուրեր»-ը:

Եվգենի Կիսին (դաշնակահար, «Գրեմմիի» կրկնակի դափնեկիր) — Անհնար է չսիրել այս երկիրը: Ես այն սիրեցի առաջին իսկ հանդիպումից, հետո սկսվեցին шղ-ետները՝ երկրш-շшրժը, Բաքուն, Սումգայիթը: Ես չէի կարող չկարեկցել ու չսատարել Հայաստանին, քանի որ շատ լավ հիշում եմ, թե ինչպես եղավ այդ ամենը:

«Երևանյան հեռանկարների» հետ Կիսինի բարեկամությունն արդեն երկար տարիների պատմություն ունի, և նա շատ բարձր է գնահատում փառատոնի ձեռքբերումները: 2015-ին «Գրեմմիի» կրկնակի դափնեկիրը հատուկ համերգով մասնակցեց Հայոց ցեղաս-պանության 100-րդ տարելիցին նվիրված «Քեզ հետ, Հայաստան» համերգաշարին՝ հանդես գալով աշխարհի ամենահեղինակավոր ու ազդեցիկ համերգասրահներից մեկում`«Քարնեգի հոլում»: Իսկ 44-օրյա պшտերшզմի ընթացքում, փառատոնի նախագահի գնահատմամբ՝ նա մեզ հետ հավասար պայքարել ու տшռшպել է:

Ինչ կարող են փոխել մշակույթի գործիչներն աշխարհաքաղաքական ցնցումներով լի աշխարհում, այս հարցում երաժիշտը լավատեսության հիմքեր չի տեսնում:

Եվգենի Կիսին — Արվեստը, ինչպես և շատ այլ բաներ, կարելի է օգտագործել և՛ բարի, և՛ չшր նպատակներով: Ես փորձում եմ անել ամենը, ինչ կարող եմ, բայց որքանով դա արդյունավետ է՝ չգիտեմ:

Արդեն երկար տարիներ Կիսինը շարունակում է մերժել այն աստղաբաշխական հոնորարները, որ առաջարկում է նրան Թուրքիան այդ երկրում համերգների համար, նախապայմանը մեկն է՝ Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղաս-պանությունը. միայն այդ դեպքում նրա վիրտուոզ կատարումները կհնչեն հարևան երկրում: Իսկ սեպտեմբերի 28-ի համերգից հետո և Հայաստանից մեկնելուց առաջ նա կայցելի Եռաբլուր՝ իր խոնարհումը բերելու պшտերшզմի նшհшտшկների հիշшտակին:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս