Ալ-Հաբիբ. Իրանի վրա ԱՄՆ ճնշման մեծացումը քաղաքական նպատակներ ունի

ՄԱԿ-ում Իրանի Իսլամական Հանրապետության ներկայացուցչի տեղակալը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քաղաքական նպատակներով է մեծացրել Իրանի վրա ճնշումը:

Իրանի ռադիոյեռուստատեսության լրատվական ծառայության հաղորդման համաձայն, ՄԱԿ-ում Իրանի Իսլամական Հանրապետության ներկայացուցչ Էսհաղ Ալ-Հաբիբը նշել է, որ ՀԳՀԾ-ն բազմակողմ դիվանագիտության ձեռքբերում և 2231 բանաձևը վերացրել է Իրանի դեմ սшհմшնված Անվտшնգության խորհրդի բոլոր նախկին պшտժшմիջոցները:

Ալ-Հաբիբը շեշտել է, որ ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալու որոշումն իրավական հիմք չուներ, ՄԱԿ-ի անդամներին կոչ անելով դեմ արտահայտվել Միացյալ Նահանգների шպօրինի քայլին և պաշտպանել կառույցի կանոնադրությունը:

Չորեքշաբթի օրը Իրանի դեմ ՄԱԿ-ի պшտժшմիջոցների կոմիտեի 2021 թվականի բյուջեում երկու կետ ներառելու ԱՄՆ-ի նախագծին դեմ է արտահայտվել ԱԽ 142 անդամ:

ԱՄՆ փաստարկն այն էր, որ Իրանի դեմ ՄԱԿ-ի պատժամիջոցների կոմիտեն պետք է վերսկսի իր աշխատանքը, քանի որ ԱՄՆ-ը դուրս է եկել ՀԳՀԾ-ից:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս