Եվրախորհրդարանը Թուրքիային կոչ է արել ճանաչելու Հայոց ցեղաս պանությունը

Եվրոպական խորհրդարանի Թուրքիայի վերաբերյալ տարեկան զեկույցում անդրադարձ է կատարվել նաև Հայոց ցեղաս-պանության ճանաչմանը և Հայաստան — Թուրքիա հարաբերություններին:

Հղում կատարելով Եվրոպական խորհրդարանի 2015 թ. ապրիլի 15-ի զեկույցին՝ Թուրքիային կրկին կոչ է արվել ճանաչել Հայոց ցեղաս-պանությունը:

Եվրախորհրդարանը բարձր է գնահատել Թուրքիայի և Հայաստանի՝ երկկողմ շփումներ սկսելու որոշումը և կոչ արել ԵՄ-ին ակտիվորեն աջակցելու այդ գործընթացին: Զեկույցը Թուրքիային հորդորում է ճանապարհ ստեղծել թուրք և հայ ժողովուրդների իրական հաշտեցման համար, լիովին կատարել հայկական և այլ մշակութային ժառանգության պաշտպանության իր պարտավորությունները:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս