Մայիսի 17-ին Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն ստորագրել է ՆԱՏՕ-ին անդամակցելու պաշտոնական դիմումը։ մեր կարծիքով, լավագույնս ծառայում է Շվեդիայի շահերին», — ասել է Լինդեն ստորագրելուց հետո:
Նա նաև նշել է, որ Շվեդիայի դիմումը կներկայացվի Ֆինլանդիայի նմանատիպ դիմումի հետ միասին: Երբ դա տեղի կունենա, չի նշվում:Հիշեցնենք, որ Ֆինլանդիայի խորհրդարանը այսօր՝ մայիսի 17-ին, կհաստատի ՆԱՏՕ-ին անդամակցությունը։Ավելի վաղ Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել էր, որ Հյուսիսատլանտյան դաշինքի նոր ռազմավարությունը վերաբերելու է Ռուսաստանի զսպմանը։
Միաժամանակ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն մտադիր է մեծացնել իր ռազմական ներկայությունը Բալթյան երկրներում՝ Ֆինլանդիայի ու Շվեդիայի անվտանգության համար։