Ռուսական «Լուկօյլ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Ռավիլ Մագանովը Մոսկվայի հիվանդանոցի վեցերորդ հարկի պատուհանից ընկել և մա հացել է

«Լուկօյլ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Ռավիլ Մագանովը Մոսկվայի Կենտրոնական կլինիկական հիվանդանոցի վեցերորդ հարկի պատուհանից ընկել է։ Ստացած վն-шսվшծքներից 67-ամյա տղամարդը տեղում մահացել է։

Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքի վայրում աշխատում են իրավապահները։ «Լուկօյլ»-ի փոխնախագահի մահվան հանգամանքները հետաքննվում են։

Հիշեցնենք, որ 2022 թվականի օգոստոսի 22-ին «Լուկօյլ»-ը հայտարարեց «Սպարտակ» ֆուտբոլային ակումբի և «Օտկրիտիե Բանկ Արենա» մարզադաշտի 100% բաժնետոմսերի ձեռքբերման մասին։ Այսպիսով, Լեոնիդ Ֆեդունը լքել է կարմրասպիտակների նախագահի պաշտոնը, որը նա զբաղեցնում էր ավելի քան 18 տարի։ «Լուկոյլը» ավելի քան 20 տարի եղել է կարմիր-սպիտակների գլխավոր հովանավորը, իսկ այժմ ակումբի սեփականատերն է:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս