Քիչ առաջ ադրբեջանցիները գյուղ եկող մեքենան կանգնեցրել են, ծխախոտ ուզել, հիմա եկել ենք, իրենց ճանապարհը կտրել: Այս մասին Թերթ-ի հետ զրույցում հայտնեց Խոզնավարի համայնքապետ Վարո Գրիգորյանը:
«Այս պահին մութ է, բան չի երևում, չգիտենք՝ ուր են»,- ասաց Գրիգորյանը:
Դիտարկմանը, որ երեկ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ միջգերատեսչական հանձնաժողով էր ստեղծվել, և հարցին՝ ինչ աշխատանքներ է իրականացրել հանձնաժողովը, Խոզնավարի համայքնապետը նշեց՝ միջգերատեսչական հանձնաժողովի մասին տեղեկություն չունեմ. «Ոչ մի բանից տեղյակ չեմ»:
Խոզնավարի համայնքապետ Վարո Գրիգորյանը նշեց, որ իրավիճակը գյուղում նորմալ է: Դիտարկմանը՝ ավելի վաղ հայտնել էր, որ ռուսական զորքը հայկական զո րքի հետ գալիս է, որ կանգնի Խոզնավարի սահմանին, համայնքապետը պատասխանեց. «Ռուսական վիլիսը եկել, բարձրացել է սարը, գյուղ չի մտել»,- ասաց նա և հարցին՝ ռուսական զորքը հայկական զորքի հետ միասի՞ն է այնտեղ, համայնքապետը դրական պատասխան տվեց:
Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է, ինչ ադրբեջանական զինուժը Գեղարքունիքի և Սյունիքի հատվածում ներխ ուժել է ՀՀ տարածք, որոշ հատվածներում ադրբեջանցիները հետ են քաշվել, որոշ հատվածներում դեռ շարունակում են մնալ ՀՀ տարածքում։ Հայաստանն այս հարցով դիմել է ՀԱՊԿ–ին։