Թուրք պաշտոնյաները կոչ են անում Էրդողնին , «ժամանակն է պատերազմ սկսել Հունաստանի դեմ»

Թուրքիայի նախկին պետնախարար Մասում Թյուրքերն , ով նաև համարվում է իշխանական մարդ , առաջարկել է թուրքական զի-նվшծ ուժերին «մաքրման գործողություններ» իրականացնել հունական կղզիներում:

Ելույթ ունենալով հեռուստատեսության եթերում, Թյուրքերը, ով 2002 թվականին պետնախարար էր, հանդես եկել ընդդեմ Հունաստանի պատերшզմ սկսելու օգտին:

«Այս կղզիներից մի քանիսում մենք պետք է մաքրման գործողություն կատարենք: Մեր նավատորմը պետք է քայլեր ձեռնարկի Էգեյան ծովում, որը վերջ կդնի այնտեղ ստեղծված իրավիճակին։Թող պատերшզմ լինի, այո, եթե պատերшզմ է, թող պատերազմ լինի, Լոզանի պայմանագրով մեր իրավունքները պաշտպանելու համար։» , — ասել է Մասում Թյուրքերն:

Նշենք , որ վերջին օրերին կրկին խիստ լարվել են Թուրքիայի և Հունաստանի հարաբերությունները: Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Պանայոտոպուլոսը զգուշացրել է Թուրքիային Հունաստանի հետ պատերшզմ սկսելու մտքից հեռու մնալ , քանի որ իր երկիրը լիովին պատրաստ է ցանկացած шգրեuիшյի։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս