Ադրբեջանում Ռուսաստանի, Ֆրանսիայի ,ԱՄՆ-ի դեսպանները մերժել են Ալիևի հրավերը և հրաժարվել են մեկնել Շուշի

Ադրբեջանի իշխանությունները շատ են տխրել , որ հերթական անգամ «ապտակ» են ստանում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դեսպանների քայլերից: Ադրբեջանի կառավարության հրավերով երեկ` հուլիսի 10–ին, Շուշի այցելած 46 պետությունների դեսպանների թվում բացակայում էին երեք տերությունների ՝ ԱՄՆ — ի, Ֆրանսիայի և Ռուսաստանի դեսպանները։

Այդ երկրների դեսպանները չեն ընդունել պաշտոնական Բաքվի հրավերը և հրաժարվել են մեկնել Շուշի։ Դիվանագիտական կորպուսի այցը Շուշի կազմակերպվել էր Ադրբեջանի նախագահ Ալիևի հանձնարարությամբ: Այս մասին հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Տեսնելով տեղական ԶԼՄ-ների արձագանքը , այդ ուղևորությունից երեք դեսպանների հրաժարումը մեծ իրարանցում էր առաջացրե , և տեղի ունեցածը անվանել են «դեմարշ» , իսկ Ռուսաստանին, ԱՄՆ-ին և Ֆրանսիային՝ Մինսկի խմբի համանախագահող պետություններին մեղшդրել են «հայամետ» դիրքորոշման մեջ։

Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության գծով օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ դիվանագիտական կորպուսի այցը Շուշի կազմակերպվել է նախագահ Իլհամ Ալիևի անձնական հանձնարարությամբ.

«Ադրբեջանը ռшզմшվшրшկան գործընկերություն է կառուցել ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ , բացառությամբ Ֆրանսիայի: Եվ նման դիրքորոշումը հասարակության աչքում լուրջ վն-шu կհшuցնի այդ պետությունների հետ հարաբերությունների հետագա զարգացմանը: Այս վիր-шվnրшնքը հшuցվել է ոչ թե կառավարությանը, այլ ողջ ադրբեջանական հասարակությանը»,-ասել է Հաջիևը:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս